Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԼԱԴԻՉԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Մայիս 28,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, ի հայտ են եկել Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից 16 տարի փնտրվող բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի կալանավորման նոր մանրամասներ: Մասնավորապես, ԶԼՄ-ները պարզել են, որ նա կալանավորվել է Բելգրադից դեպի հյուսիս, 70 կմ հեռավորությամբ գտնվող Լազարեւո գյուղում: Նա թաքնվել է իր հեռավոր ազգականների տանը՝ Միլորադ Կոմադիչ անվան տակ: Նրա արտաքինն անճանաչելիության աստիճան փոխված է եղել. նա եղել է բեղերով ու երկար մորուքով, շատ ծերացած է եղել: Պարզվել է նաեւ, որ նրա ձեռքը կաթվածահար է եղել: Կալանավորվելիս նա որեւէ դիմադրություն ցույց չի տվել: Հարցաքննության ժամանակ գեներալը բացատրել է, թե ձերբակալության պահին ինչու չի օգտագործել իր ատրճանակը: Մլադիչը խոստովանել է, որ «չի ուզել սպանել իրեն բռնելու եկած երիտասարդ տղաներին»: Հարցաքննության ժամանակ նա նաեւ մի քանի անգամ հայտարարել է, թե չի ճանաչում Հաագայի դատարանը: Ըստ ամենայնի, նրա առողջական վիճակն անմխիթար է. ձերբակալության պահին գեներալի մոտ մեծ քանակությամբ դեղեր են եղել:
Հայտնի է դարձել նաեւ, որ Մլադիչն աշխատել է շինարարությունում, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Նրա գործընկերները զարմացել են, թե նա որքան նման է Մլադիչ գեներալին: Զավեշտն այն է, որ անցած տարի այդ շինարարություն են այցելել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն ու ԵՄ-ում Սերբիայի ներկայացուցիչ Վենսան Դեժերը: Ուրբաթ օրը Սերբիայի դատարանը քննել է եւ որոշում է կայացրել Մլադիչին Հաագայի դատարանին հանձնելու մասին: Այդուհանդերձ, գեներալի փաստաբանն ասել է, թե դատարանի այդ որոշումը բողոքարկվելու է, քանի որ իր վստահորդի առողջական վիճակը հիմա նրան թույլ չի տալիս մասնակցել դատական նիստերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել