ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախապես չհայտարարված այցով ժամանել է Պակիստան: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Սպասվում է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը փորձելու է թուլացնել Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ՝ Ուսամա բեն Լադենի սպանության առնչությամբ ծագած լարվածությունը: Հիշեցնենք, որ սա մայիսի 2-ից՝ բեն Լադենի սպանությունից հետո Քլինթոնի առաջն այցն է Պակիստան: