Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 51 ԾՐԱԳԻՐ, ՇԱՀԵՑ՝ 25-Ը

Մայիս 28,2011 00:00

Գերմանական KFW բանկի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով իրականացվող «Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարվել էր լավագույն բիզնես-ծրագրի մրցույթ, որը ծրագրի «Մրցույթ/մրցանակ» բաղադրիչի մի մասն է: Մրցույթին մասնակցում էին Շիկահողի ենթաշրջանի 5 գյուղերի բնակիչները: Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի 51 բնակիչ են ծրագիր ներկայացրել, հավանության է արժանացել 25-ը, որից 5-ի հեղինակը կանայք են: Այս 25 հոգին արժանացան նվերների, իսկ պետարգելոցին տրամադրվեցին ժամանակակից հեռադիտակներ: Ծավ գյուղի մանկապարտեզի երեխաները խաղալիքներ ստացան, իսկ նշված հինգ գյուղերի դպրոցների գրադարանները՝ պատկերազարդ գրքեր: Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Շիկահողի ենթաշրջանի 5 դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից անցկացված նկարչական մրցույթին՝ «Իմ երազանքների գյուղը» թեմայով («Առավոտ», 05.03.2011):
Դեռեւս 2009 թվականին ենք տեղեկացրել, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրել: Ծրագրով տարածաշրջանի գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ կիրականացվեն, որ անտառը չտուժի: Սյունիքի մարզում ստեղծվելիք կենսոլորտային պահպանվող տարածքը միակը կլինի Հայաստանում, արգելոցի հարակից Սրաշեն, Ճակատեն, Ծավ, Շիկահող եւ Ներքին հանդ գյուղերը կունենան իրենց համայնքային զարգացման ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել