Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ

Մայիս 28,2011 00:00

10 ամիս Նոյեմբերյանը զինկոմ չուներ: Նոյեմբերյանի նախկին զինկոմ Անդրանիկ Հարությունյանը աշխատանքից ազատվել էր 2010 թվականի հուլիսին: Մեր հրապարակումներում տեղեկացրել ենք, որ Անդրանիկ Հարությունյանը 18 տարի որպես զինկոմ պաշտոնավարելով սահմանամերձ Նոյեմբերյանում, իր միակ որդուն, որպես Ադրբեջանից փախստական ձեւակերպելով, ազատել է ժամկետային ծառայությունից: Ա. Հարությունյանին առաջարկվել է պաշտպանության նախարարության սահմանագոտում գտնվող մի զորամիավորման շտաբի պետի պաշտոն կամ՝ անցնել թոշակի: Հարությունյանը նախընտրել է երկրորդը: Արդեն 5 օր է, ինչ Նոյեմբերյանի զինկոմ է նշանակվել փոխգնդապետ Կամո Հարությունյանը: 39-ամյա զինկոմը ծագումով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից է: Նա մասնակցել է ազատամարտին, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել