Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ԻՆ ԴՈՆՈՐ Է ՊԵՏՔ

Մայիս 28,2011 00:00

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Պետական եկամուտների կոմիտե եւ խորհրդակցություն անցկացրեց: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ըստ tert.am-ի, խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց. «Այցի նպատակն էր քննարկել, թե ինչպես անել, որպեսզի հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխման խնդիրները նոր որակի, նոր աստիճանի հասցվեն: Բավականին շատ աշխատանք է կատարված համակարգում: Նախագահի կողմից որակական նոր խնդիրներ դրվեցին, որպեսզի մենք կարողանանք այդ ռեֆորմներն ավելի բարձր մակարդակի հասցնել»: Նա նշեց, որ բարեփոխումները վերջակետին հասցնելու համար ՊԵԿ-ն այսօր ունի ֆինանսական լուրջ խնդիրներ. «Այն բոլոր դրույթները, որոնք ֆինանսական հոսքեր չեն պահանջում, դրանք կկատարվեն: Ներկայումս բանակցություններ են վարվում դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի այդ միջոցները գտնվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել