Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ 36 ՄԼՆ ՊԱՐՏՔ Է

Մայիս 28,2011 00:00

Գյուղնախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2010 թվականին խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց առ այսօր վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ: Ներկայումս մնացել է չվճարված ընդամենը 39,5 մլն դրամ, որից 36 մլն դրամը՝ «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ի, 1,5 մլն դրամը՝ «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ի, 2 մլն դրամը «Արփա Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Ինչպես հավաստիացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը վերը նշված ձեռնարկությունների ղեկավարները, մինչեւ սույն թվականի հունիսի 15–ը պարտքերը ամբողջությամբ կմարվեն՝ մասնավորապես «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ն պարտքը կմարի մինչեւ հունիսի 10-ը, «Արենի գինու» գործարան ՓԲԸ–ն եւ «Արփա Ալկո» ՍՊԸ-ն՝ մինչեւ հունիսի 15-ը: Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ նախորդ տարիներին մթերված բանջարեղենի եւ պտղի դիմաց հանրապետության վերամշակող ընկերությունները պարտքեր չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել