Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՃԱՇ ՀԱՄՏԵՍԵՑԻՆ

Մայիս 28,2011 00:00

Երեկ՝ Անկախության տոնի նախօրեին, լրագրողները «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության հետ հյուրընկալվեցին Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում: Այս միջոցառումը «Հայոց արծիվների» կողմից կազմակերպվող հայրենասիրական միջոցառումների շարքից էր, որը նվիրված է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին, իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում տեղի ունեցավ տոնական շքերթ, առավել օրինակելի սպաները եւ զինվորները պարգեւներ ստացան: ԶԼՄ-ների ներկայացուցիչները ծանոթացան զինվորների առօրյային, ապա զորավարժարանում կրակային պատրաստվածության դասեր անցան: Նաեւ՝ համտեսեցին զինվորական ճաշ։ Ըստ «Հայոց արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանի, յուրաքանչյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ գոնե տարին առնվազն մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները։ Ըստ նրա, միջոցառման հիմնական նպատակն է հասարակության, այդ թվում՝ զինվորների, ենթասպաների, սպաների շրջանում էլ ավելի արժեւորել ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը, նրանց գործունեության կարեւորությունը, միաժամանակ միշտ ամուր պահել զանգվածային լրատվամիջոցներ-հասարակական կազմակերպություններ-ազգային բանակ համագործակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել