Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընկճախտի բուժում՝ ինտերնետի միջոցով

Մայիս 27,2011 00:00

Բրիտանացի գիտնականների կատարած հետազոտությունների շնորհիվ ապացուցվեց ճանաչողական վարքագծային թերապիայի մեթոդներով ընկճախտի բուժման արդյունավետությունը՝ առանց բժշկին այցելելու:

Հետազոտությանը մասնակցել է ընկճախտով տառապող 18-75 տարեկան 297 մարդ: Նրանց մի մասը 16 շաբաթվա ընթացքում պետք է մասնակցեր 10-ից ավելի չաթ-սեանսների՝ յուրաքանչյուրը 55 րոպե տեւողությամբ, իսկ մյուս մասն այցելում էր հոգեթերապեւտի:

Ըստ doctors.am-ի՝ 4 ամիս անց օնլայն-թերապիայի կուրս անցնող խմբի 38 տոկոսն արդեն բուժվել էր, մինչդեռ մյուս խմբի մասնակիցներից հիվանդությունը հաջողվել էր հաղթահարել միայն 24 տոկոսին:

Մասնագետների կարծիքով՝ թերապեւտի հետ օնլայն շփումը, ի տարբերություն ավանդականի, նույնիսկ ավելի արդյունավետ կարող է լինել, քանզի օնլայն շփումը հաճախորդին իր վիճակը հասկանալու ավելի շատ հնարավորություններ է ընձեռում: Բացի այդ, չաթի նյութերը միշտ կարելի է վերընթերցել:

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում թարմացնել հոգեթերապիայում կիրառվող մեթոդները, քանզի ինտերնետն արդեն ավելի մատչելի հոգեբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել