Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրական 3 մլրդ հոլովակ

Մայիս 27,2011 00:00

«YouTube» վիդեոհոսթինգը դարձավ 6 տարեկան: Այս առիթով «Google»-ը ներկայացրել է մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ օրական կայքում դիտվում է 3 մլրդ տեսահոլովակ եւ մեկ րոպեում տեղադրվում 48 ժամ ընդհանուր տեւողությամբ տեսանյութ:

Մեկ տարում այս ցուցանիշը կրկնապատկվել է: «Google»-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս առաջընթացը պայմանավորված է հոլովակների ավելի արագ մշակմամբ ու ցուցադրմամբ, ինչպես նաեւ տեսանյութերի թույլատրելի տեւողության երկարացմամբ:

Ռեսուրսը մոտ ապագայում կիրականացնի երաժշտական փառատոների օնլայն հեռարձակում, կպատրաստի սոցիալական ու կրթական ծրագրեր եւ կզբաղվի վիդեոհոսթինգի կատարելագործմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել