Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անսպասելի ցանկության պատճառը

Մայիս 27,2011 00:00

\"\"Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ երբեմն, օրինակ՝ խնձորի փոխարեն նախընտրում շոկոլադե սալիկ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը ցանկանում է այն, ինչ իրականում անհրաժեշտ է իրեն:

Շոկոլադի կամ ոչ սննդարար ուտելիքի անհագ ցանկությունը պայմանավորված է մի շարք հոգեբանական գործոններով:

Լիդսի համալսարանի գիտնականները նշում են, որ նման «կաթվածները» ամենեւին կապված չեն սովի հետ:

Հոգեբան Լեյ Գիբսոնը նշում է, որ այդ երեւույթը կապված է մարդու ուղեղում մի շարք քիմիական ռեակցիաների հետ: Արդյունքում՝ ուղեղն սկսում է իր որոշակի գործունեությունը կապել հաճույքի հետ, որը սովորական երեւույթ է դառնում:

Ինչ վերաբերում է սթրեսին, ապա ծանր հոգեբանական դրության ժամանակ օրգանիզմը սկսում է կորտիզոլ հորմոնն արտադրել, որի ընթացքում մեծանում է քաղցրավենիք օգտագործելու ցանկությունը:

Հատկանշական է, որ կանայք քաղցրավենիք ուտելու ավելի շատ ցանկություն են ունենում, քան տղամարդիկ: Ապացուցված է նաեւ, որ նման երեւույթը պայմանավորված է մարդկանց անկայուն հոգեբանական վիճակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել