Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպի խոստովանությունը՝ «Ձյան» միջոցով

Մայիս 27,2011 00:00

\"\"Լրատվամիջոցները նոր լուրեր են շրջանառում Ֆիլիպ Կիրկորովի մասին, համացանցը լի է ասեկոսեներով. սակայն այս անգան նա մարդ չի ծեծել կամ վիրավորել: Խոսքը նրա ստեղծագործական կյանքի մասին է:

Հայտնի է, որ Ֆիլիպը սիրում է երգել ուրիշների երգերը, երբեմն անգամ՝ առանց թույլտվության: Երգիչն անամոթաբար վերցնում ու կատարում է այլազգի կատարողների երգեր ու նույնիսկ, նեղություն չի տալիս իրեն՝ նախապես համաձայնեցնելու հեղինակի հետ:

Ֆիլիպին կարելի է դատապարտել, քանի որ նրա երգացանկում պարբերաբար հայտնվում են այլ կատարողների ստեղծագործություններ: Օրինակ՝ «Ой, мама, шика дам» երգի բնօրինակը թուրքական է: Կամ՝ «Я за тебя умру» երգը պատկանում է հույն երգչուհի Ելենա Պապարիզուին:

Այս ամենից զերծ չմնաց նաեւ Ուկրաինան: Վերջերս ուկրաինական TV-ներով հաճախակի կարելի է դիտել Կիրկորովի «Ձյուն» տեսահոլովակը: Թե երգը եւ թե տեսահոլովակը ամբողջովին հիշեցնում են Իրինա Բիլիկի 10 տարի առաջ նկարահանած տեսահոլովակը: Որքան էլ զարմանալի է, այս անգամ Ֆիլիպ Պեդրոսովիչը թույլտվություն խնդրել էր երգչուհուց, անգամ դրամական փոխհատուցում էր կատարել: «Հենց համերգի ժամանակ Ֆիլիպը շատ հավանեց իմ երգը ու ցանկություն հայտնեց այն կատարելու, ես էլ համաձայնեցի»,- լրատվամիջոցներին ասել է երգչուհին:

Իրինա Բիլիկի տեսահոլովակը նույնպես նկարահանել է Ալան Բադոյեւը՝ նույն այն տաղավարում, որտեղ եւ նկարահանել է Ֆիլիպի «Ձյունը»:

Ըստ show.oboz.ru-ի՝ այս անգամ երգիչը հասարակության ուշադրությունը այլ կերպ է փորձում գրավել: Ամբողջ տեսաշարի ընթացքում հայելու այս ու այն կողմերում իրար են հանդիպում այսօրերի ու երիտասարդ Ֆիլիպները: Երիտասարդ Ֆիլիպի դերը խաղում է բրազիլացի մանեկեն Մարոնը: Երգը բաժանված սիրահարների մասին է, իսկ նման խոսքերի տակ երկու տղամարդ՝ հայելու արանքից ձեռք ձեռքի, սիրառատ հայացքներ են փոխանակում: Ասենք ավելին՝ այդ ամբողջ ընթացքում հետին պլանում երեւում է երկտեղանի մահճակալը:

Տեսահոլովակի պրեմիերայի հաջորդ օրը համացանցում ակտիվ քննարկվում էր մի հարց. արդյո՞ք այս տեսահոլովակը Կիրկորովի ոչ ավանդական սեռական կողմնորոշման բացահայտ խոստովանությունն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել