Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերվերները «չդիմացան» Գագային

Մայիս 27,2011 00:00

\"\"«Amazon»-ի սերվերները չկարողացան «դիմադրել» Լեդի Գագայի երկրպագուների հոսքին ու շարքից դուրս եկան՝ այն բանից հետո, երբ սկսվեց երգչուհու «Born This Way» ալբոմի վաճառքը: Սերվերների աշխատանքը խափանվեց, երբ «Amazon»-ը մեկօրյա ակցիա հայտարարեց, որի համաձայն՝ Գագայի նոր ալբոմը կարելի էր բեռնել 99 ցենտով՝ 11 դոլար ավելի էժան, քան «Apple iTunes»-ում:

Այս ակցիան կապված էր «Amazon»-ի նոր ամպային ծառայության՝ «Cloud Drive»ի գովազդի հետ: Հաղորդում է «The New York Times» -ը:

Այդ ծառայության օգնությամբ օգտագործողները կարող են վերբեռնել իրենց սիրելի երգերը հեռակա սերվերների վրա եւ լսել դրանք ցանկացած սարքից, որը միացված է ինտերնետին: Նմանատիպ ֆունկցիոնալով ծառայություն «Amazon»-ից հետո թողարկել է «Google»-ը:

Նշենք նաեւ, որ անցած շաբաթ Լեդի Գագան գլխավորել է «Forbes»-ի ամենաազդեցիկ հայտնիների ռեյտինգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել