Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երզնկյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Հասմիկ Փ.-ին:
Պարզվել է, որ նա հունվարից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, որպես հավաքարար աշխատելով 46-ամյա Սմբատ Ն.-ի տանը, պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր՝ պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավված է: