ՖԻԴԵ-ի որոշմամբ շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարը մեկնարկելու է եկող տարվա օգոստոսի 1-ին՝ Դոնի Ռոստովում: Այդ մրցաշարին, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ, մասնակցելու է մեր հանրապետության առաջատար Էլինա Դանիելյանը, որը նաեւ այդ իրավունքը վաստակել է: Հայ շախմատասերներին հիշեցնենք նաեւ, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այդ մրցաշարի՝ 2012 թվականի հուլիսի 16-ից 30-ը նշանակված հինգերորդ փուլը հյուրընկալելու է նման մրցումների կազմակերպման արդեն հարուստ ավանդույթ ունեցող Ջերմուկ առողջարանային քաղաքը: