Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱԶԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ՝ ՑՈՒՑԱՐԱՐ

Մայիս 27,2011 00:00

«Ա1+»-ի մատուցմամբ, երեկ, կառավարության նիստի օրը, բողոքող քաղաքացիներին միացել էին նաեւ նորերը: Օրինակ, 50- ամյա երաժիշտ Սուսաննա Գալստյանը շուրջ 7 տարի չի աշխատում, ժամանակին ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, այսօր նա կառավարությունից պահանջում է աշխատանք, որպեսզի կարողանա գոյատեւել: Նրա երեք երեխաներից երկուսը լքել են Հայաստանը՝ այլ երկրներում ապրելու միջոց հայթայթելու համար:

Կառավարության շենքի մոտ հերթական ակցիայի մասնակիցներին միացել էին նաեւ Երեւանի էստրադային -ջազային քոլեջի ուսանողները եւ դասախոսները, որոնք պահանջում էին մշակույթի նախարարի հրամանը անվավեր ճանաչել:

Քոլեջի դասախոս Քրիստինե Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ էստրադային- ջազային քոլեջը ունի ավելի քան 35 տարվա պատմություն եւ միավորելու դեպքում հարկ էր, որ 7 տարվա պատմություն ունեցող Մշակույթի քոլեջը միացնեին իրենց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել