Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ՉԷ, ԻՆՔՆԱԿԱՄ Է

Մայիս 27,2011 00:00

Արձագանքելով «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Չուբարյաններն ընդդեմ «Ֆանտոմասի թիմի» հրապարակմանը, Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության 09.09.2010 թվականի թիվ 1258-Ն որոշմամբ՝ նշյալ տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Համաձայն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը տրվում է համարժեք փոխհատուցում: Հաշվի առնելով, որ Անուշ Չուբարյանի՝ Նալբանդյան 104/1 հասցեին կից բակային հատվածում գտնվող 6 քմ ընդհանուր տարածքով խորդանոցը ինքնակամ շինություն է, ուստի՝ օրենքի համաձայն այն ենթակա չէ փոխհատուցման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել