Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ 6-ՐԴ ԱՆԳԱՄ

Մայիս 27,2011 00:00

Օրերս «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսին մասնակցեց նաեւ փառատոնի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Որպես հասարակության մաս եւ կորպորատիվ պատասխանատու ընկերություն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հպարտ է «Ոսկե Ծիրան» փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այս փառատոնի կողքին է: Մենք բարձր ենք գնահատում «Ոսկե ծիրան» փառատոնի դերը՝ մեր երկրում մշակութային երկխոսության եւ կրթական միջավայր ստեղծելու հարցում: Այս կերպ աշխարհը մոտենում է Հայաստանին, Հայաստանը՝ աշխարհին», – նշեց պարոն Յիրիկյանը: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանը» վերադարձնելու է «Նաիրի» կինոթատրոնը, որը փակվել է այս տարվա ապրիլի 1-ին: Փառատոնի կազմակերպիչները մասնագետներ են հրավիրել Գերմանիայից, որը զննել է կինոթատրոնը եւ առաջարկել մի շարք տեխնիկական լուծումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել