Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում պայթյուն է եղել. կան վիրավորներ

Մայիս 27,2011 00:00

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի Բեշիքթաշ շրջանի առեւտրի կենտրոն հանդիսացող Էթիլեր թաղամասում, մարդաշատ վայրում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում յոթ մարդ է տուժել: BBC-ի փոխանցմամբ, ականատեսներն ասել են, թե պայթյունը որոտացել է թաղամասի ավտոբուսի կանգառներից մեկում: Իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժածներից մեկը ոստիկան է, եւ որ վիրավորների ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:

Տեղի ունեցած պայթյունի որեւէ վարկածի մասին չի հաղորդվում, եւ ոչ ոք առայժմ դրա պատասխանատվությունը չի ստանձնել:

Աղբյուրի մատուցմամբ, վերջին շրջանում Թուրքիայի անվտանգության ուժերը բերվել էին բարձր պատրաստության աստիճանի, ինչը պայմանավորված էր քուրդ անջատողականների կողմից հնչող սպառնալիքներով: Միաժամանակ, վերջին տարիներին երկրում ակտիվացել են նաեւ իսլամիստներն ու ձախակողմյան խմբավորումները:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել