Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

G8-Ը ՀԱՎԱՔՎՈՒՄ Է ԴՈՎԻԼՈՒՄ

Մայիս 27,2011 00:00

\"\"«Մեծ ութնյակի» (ԱՄՆ, Կանադա, Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա եւ Ռուսաստան) առաջնորդները հինգշաբթի օրը հավաքվում են Ֆրանսիայի առողջարանային Դովիլ քաղաքում՝ քննարկելու արաբական աշխարհում նոր ժողովրդավարական իշխանություններին աջակցություն ցուցաբերելու հարցը: Reuters-ի փոխանցմամբ, այդուհանդերձ, «Մեծ ութնյակի» երկօրյա գագաթաժողովում շատ ժամանակ կարող են խլել արեւմտյան եւ զարգացող տնտեսություններով երկրների միջեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ ղեկավարի ընտրության շուրջ վեճերը: Դեռ չորեքշաբթի G8-ի պաշտոնական ներկայացուցիչները նախնական քննարկումներ էին անցկացրել՝ իրենց դիրքորոշումները համաձայնեցնելու այնպիսի հարցերում, ինչպիսիք են համաշխարհային տնտեսության աճը, Լիբիայում քաղաքացիական պատերազմը, Իրանի միջուկային ծրագիրը եւ Սիրիայում ժողովրդական հուզումները: Գագաթաժողովը նախագահում է Ֆրանսիայի առաջնորդ Նիկոլա Սարկոզին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել