Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԻՎ ՄԵԿ ԱՀԱԲԵԿՉԻՆ» ՍՊԱՆԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Մայիս 27,2011 00:00

\"\"Հոլիվուդում նոր կինոնախագիծ են պատրաստում աշխարհի «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին:

Նկարահանումը ծրագրվում է սկսել արդեն ամռանը: Կինոնկարը, որը դեռ անվանում չունի, էկրաններ կբարձրանա 2012թ. չորրորդ եռամսյակում: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ֆիլմի վարձույթով զբաղվելու իրավունք է ստացել «Columbia Pictures» կինոընկերությունը: Ռեժիսորը Քեթրին Բիգլոուն է (նկարում), ով առաջին կինն է, որ «Օսկարի» է արժանացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Սցենարի հեղինակը նախկին լրագրող Մարկ Բոալն է, ով արձանիկ է ստացել Բիգլոուի «Փոթորկի տիրակալը» ֆիլմի համար:

Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը՝ Աբոթաբադ քաղաքում, ամերիկյան ծովային հետեւակայինների հատուկ գործողության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել