Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

Մայիս 27,2011 00:00

Երեկ ռումինական Bookfest 2011 գրքի տոնավաճառի շրջանակներում, Բուխարեստի Romexpo-ի հրատարակչությունների սրահում կայացավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի շնորհանդեսը: Ռումինահայ նշանավոր մտավորական Հակոբ Սիրունու կյանքին եւ գործունեությանը նվիրված այդ աշխատության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծուհի Անա Բլանդիանան, դեսպան Համլետ Գասպարյանը եւ Զարեհ վարդապետ Պարոնյանը: Հայաստանի դեսպանը հույս հայտնեց, որ այս աշխատությունը, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգությունն ու հարուստ արխիվային փաստաթղթերը կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը: Երիտասարդ տարիներին Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ «Նավասարդ» տարեգրքի հրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն՝ այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել