Հունիսի 19-ին Սյունիքի մարզի 3 գյուղերում ՏԻՄ հերթական ընտրություններ են: Համայնքի ղեկավար կընտրեն Կապանի տարածաշրջանի Աղվանի եւ Ուժանիս գյուղերում: Այս գյուղերում առաջադրվել են միայն Հանրապետական կուսակցության անդամ գործող գյուղապետերը. Աղվանիում՝ Աշոտ Սուքիասյանը, Ուժանիսում՝ Էդիկ Բեգլարյանը: Նրանք մրցակիցներ չեն ունենալու:
Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում նույն օրը համայնքի ավագանի են ընտրելու. ավագանու 5 անդամի համար առաջադրվել է 6 թեկնածու: