Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՎԹԱ՞Ր, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Մայիս 27,2011 00:00

\"\"Մայիսի 25-ին, ժամը 15.50-ի մատույցներում, Դիլիջան-Իջեւան ճանապարհին, Իջեւանից մոտ 8 կմ հեռավորության վրա, «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ, ապա հայտնվել ճանապարհից դուրս: Մեքենան ճանապարհից դուրս է եկել այն փոքր հատվածով, որտեղ բացակայում է ճանապարհի պաշտպանիչ մետաղյա արգելապատնեշը: Արդեն պաշտպանիչ արգելափակոցից դուրս, այն երկու անգամ հարվածել է թմբին:

Մեքենայի վարորդը՝ Իջեւան քաղաքի Պռոշյան փողոցի 13-րդ տան բնակիչ, 1978թ. ծնված Մհեր Դավթյանը ստացել է սրունքի կոտրվածք: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան վիրավոր վարորդին տեղափոխել է Իջեւանի հիվանդանոց:

Այս վթարը շատ տարօրինակ է: Ոստիկանության մեր աղբյուրը պնդում է, որ վարորդը հարբած չի եղել եւ կարծես դիտավորյալ դուրս է եկել հանդիպակաց գոտի, դրանից հետո էլ ընտրել ճանապարհի այն հատվածը, ուր պաշտպանիչ արգելափակոց չի եղել ու թռել է դուրս: Հրաշք է, որ մեքենան չի հայտնվել հարեւանությամբ հոսող Աղստեւ գետում: Ականատեսների վկայությամբ, պատահարի վայր ժամանած Մհերի եղբայրը նրան մի քանի անգամ հարցրել է. «Քեզ ո՞վ է զանգել»: Հնարավոր հեռախոսազանգը կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել