Երեկ մայրաքաղաքի մի շարք համայնքների բնակիչներ զրկված են եղել ինտերնետ կապից: Ինտերնետի բաժանորդների ներկայացմամբ, իրենք մոտ 2 ժամ ինտերնետ կապ չեն ունեցել:
Այս առնչությամբ, ինտերնետի մատակարար «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն «Առավոտին» պարզաբանեց, որ խափանվել է իրենց սերվերներից մեկի ծրագիրը, սերվերը վերաբեռնելուց հետո խնդիրը լուծվել է. «Սա ազդել է մեր բաժանորդների 10%-ի վրա: Խափանումը տեւել է մոտ 2 ժամ, հիմա նման խնդիր չկա»: Մեր հարցին, թե հատկապես որ համայնքի ինտերնետ բաժանորդների վրա է այդ խափանումն ազդել, Ա. Բեղլոյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, համայնքներով տվյալներ չունենք»: