Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Մայիս 27,2011 00:00

Մեծարգո պարոն վարչապետ

2010թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, եւ տարածք ձեռք բերող է սահմանվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այդ որոշումն ընդունվել է՝ խախտելով 2005թ. նոյեմբերի 15-ին ընդունված Նախադպրոցական կրթության մասին օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ ենթակետը, համաձայն որի՝ «պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով»: Հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշումն ընդունելու պահին նման օրենք ընդունված չի եղել, նշված որոշումն անօրինական է: Քանի որ ՀՀ կառավարության N 1258-Ն անօրինական որոշման հետեւանքով այսօր Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում իրականացնում են բազմաթիվ այլ ապօրինություններ, խնդրում ենք դադարեցնել վերոհիշյալ որոշման գործողությունը:

Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով
եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի բնակիչներ, Երեւանի քաղաքացիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել