Մայիսի 26-ին Երեւանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագրի արդյունքների ամփոփման եւ առաջին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ուրախությամբ հայտնում ենք, որ ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած բազմաթիվ հայրենական արտադրողներից «Աշտարակ Կաթ» ընկերության ցածր յուղայնությամբ «Կովիկ» ապրանքանիշն առաջինն է, որ արժանացավ այսուհետ իր փաթեթավորման վրա «Առողջ սիրտ» պատվավոր նշանը կրելու իրավունքին: Հավաստագրին արժանացավ նաեւ «Բեկոն» ընկերության «Դոկտոր» ապրանքանիշը: «Կովիկ» ապրանքանիշի ընտրությունը կայացվել է ՀԲԱ-ի կողմից իրականացված մանրակրկիտ փորձաքննության եւ լաբորատոր զննումների արդյունքում: Առաջադեմ բոլոր երկրներում վաղուց գիտակցել են առողջ սննդի եւ, մասնավորապես, ցածր յուղայնությամբ սննդակարգի կարեւորությունը: Այսօր մենք՝ հայերս, եւս փորձում ենք անցում կատարել դեպի առողջ սնունդն ու առողջ ապրելակերպը: «Աշտարակ Կաթը» մշտապես եղել է ու կմնա այս գաղափարի տարածման առաջին շարքերում: «Աշտարակ Կաթը»”շահագրգռված է, որպեսզի «Առողջ սիրտ» պատվավոր մակնշմանն արժանանան մեծ թվով ընկերություններ: Այդ մրցակցությունը կլինի միայն ու միայն հօգուտ սպառողի: