Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ

Մայիս 27,2011 00:00

«Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է»,- եզրահանգել են Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի փորձագետները՝ չորեքշաբթի օրը հրապարակած հերթական զեկույցում: Ինստիտուտի մասնագետները, մասնավորապես, պնդում են, որ խաղաղասիրության մակարդակը ավելանում է մարդկանց եկամտի, կառավարության թափանցիկ աշխատանքի ու լավ կառավարման հետ: Ըստ այդմ, Հայաստանը անցած տարվա ընթացքում 4 կետով բարելավել է դիրքերը եւ այժմ զբաղեցնում է 109-րդ հորիզոնականը՝ 153 երկրների շարքում: 5-բալլանոց համակարգով, որտեղ 1-ը լավագույն արդյունքն է, 5-ը՝ ամենավատը, Հայաստանը վատագույն 5 միավոր է ստացել հարեւան երկրների հետ հարաբերությունների առումով, 4 միավոր՝ զենքի մատչելիության, 3 միավոր՝ քաղաքական անկայունության ու հանցագործությունների տարածվածության սանդղակում: Ներքաղաքական ոլորտում, ըստ միջազգային փորձագետների, ամենից շատ զարգացած են քաղաքացիական ազատությունները. Հայաստանի քաղաքացիները գոնե կիսով չափ ազատ են՝ տեսակետների արտահայտման, հավաքների կազմակերպման կամ դաշինքներ ստեղծելու հարցում: Փոխարենը՝ մտահոգիչ է իրավիճակը, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում, որն ամենացածր՝ 2.6 միավորն է ստացել լավագույն 10 միավորի պարագայում:

Ադրբեջանը ցուցակում զբաղեցրել է 122-րդ հորիզոնականը՝ Հայաստանին զիջելով գրեթե 10 կետով, Թուրքիան՝ 127-րդ, Վրաստանը՝ 134-րդ: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, աշխարհի ամենախաղաղասեր 5 երկրներն են՝ Իսլանդիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Դանիան եւ Չեխիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել