Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՃԱԿԱՏ ԷԼ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԿՈՂՄԻՑ

Մայիս 27,2011 00:00

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված Ժողովրդահայրենասիրական ուժերի եւ անհատ քաղաքացիների միավորումը, որին միացել է նաեւ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, երեկ երկրորդ համաժողովն է գումարել: Ընդունված հռչակագրում մասնավորապես ասվում է, որ միավորումը պատրաստվում է ձեւավորել «ազգային ճակատ» եւ «անզիջում պայքարով տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին՝ գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի եւ արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման եւ հեղինակության բարձրացման»: Ի թիվս այլ խնդիրների՝ այս ազգային ճակատում գտնում են, որ «երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել եւ ընդլայնել ՌԴ հետ ռազմավարական եւ բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունները՝ անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել