Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշայի հետ ամեն ինչ այլ է»

Մայիս 26,2011 00:00

\"\"Սիրված երգչուհի Քրիստինա Օրբակայտեն երեկ դարձավ 40 տարեկան: Ինչպես նշում է dni.ru կայքը՝ երգչուհին տարեդարձը շատ մեծ չի նշելու. նա նեղ, մտերմիկ երեկույթ է կազմակերպել, նախատեսված միայն հարազատների համար: Քրիստինան իր ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի հետ որոշել է մեկնել Եվրոպա: Երգչուհին նաեւ ասել է, որ բիզնեսմենը նրա միակ ամուսինն է, քանի որ Քրիստինայի հարաբերությունները Վլադիմիր Պրեսնյակովի եւ Ռուսլան Բայսարովի հետ պաշտոնական չեն եղել:
\"\"«17 տարեկանում ես շատ էի ուզում ամուսնանալ, բայց այդքան սպասված առաջարկությունը Պրեսնյակովի կողմից՝ այդպես էլ չստացա: Միայն դերասանական կյանք, միայնություն: Հետո մեր առջեւ մեր ընկերների օրինակներն էին: Նրանք հարսանեկան մեծ տոնակատարություններ էին կազմակերպում, իսկ մեկ տարի անց՝ բաժանվում: Մենք ցանկանում էինք պահպանել մեր հարաբերությունները, դրա համար էլ չամուսնացանք»,- անկեղծացել է երգչուհին, որն այսօր շատ երջանիկ է իր ամուսնության մեջ: «Մենք սիրահարվել ենք միմյանց հենց առաջին հայացքից: Լսել եմ, որ սերը 3 կամ 5 տարի է տեւում: Բայց մեզ մոտ այդպես չէ: Ես բոլոր այդ փուլերն անցել եմ՝ ուրիշ տղամարդկանց հետ»,- ժպտալով պատմել է երգչուհին: «Միշայի հետ ամեն ինչ այլ է: Բացի ամուսին լինելուց, նա ինձ համար շատ լավ ընկեր է, մարդ, ում հետ կարող եմ ամեն ինչի մասին զրուցել: Այսպիսի հարաբերություններ ես առաջ երբեք չեմ ունեցել: Մեր հարաբերությունները շատ հարմոնիկ են: Կարող եմ ասել, որ տարիքիս հետ ես ավելի խելամիտ եմ դարձել: 20 տարեկանում բոլորս էլ տաքարյուն ենք լինում: Ամենափոքրիկ բանից վիրավորվում ենք, հավաքում մեր իրերն ու հեռանում տնից: Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում եւ ոչ մի տեղ էլ չեմ պատրաստվում հեռանալ»,- հավելել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել