Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՎ ՈՒՍՄԱՆՈՎԸ

Մայիս 26,2011 00:00

\"\"BBC-ն տեղեկացնում է, որ Լոնդոնում բնակվող ռուսաստանցի բիզնեսմեններ Ալիշեր Ուսմանովը եւ Ռոման Աբրամովիչը տեղ են զբաղեցնում Մեծ Բրիտանիայում բնակվող ամենահարուստ մարդկանց առաջին եռյակում:
Համաձայն «Sunday Times Rich List 2011»-ի կազմած վարկանիշային ցուցակի, այդ երկրի ամենահարուստ մարդը նույնպես արտասահմանցի է՝ հնդիկ մագնատ Լակշիմ Միտալը, որ մետաղաձուլական ձեռնարկությունների սեփականատեր է: Ցուցակում երկրորդը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվել է $20 միլիարդ, իսկ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը $16,4 միլիարդով եզրափակում է Անգլիայի ամենահարուստ մարդկանց եռյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել