Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Մայիս 26,2011 00:00

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին:
Մասնակցության կարգը.
Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ:
Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն լրատվամիջոցների (տպագիր մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, էլեկտրոնային լրատվամիջոց, լրատվական գործակալություն) հաստիքային աշխատողները:
Հայտը, որտեղ նշվում է մասնակցի անունը եւ զբաղեցրած պաշտոնը, պետք է հաստատված լինի տվյալ լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով: Իսկ մասնակիցները պետք է ունենան իրենց աշխատանքի վայրը հաստատող վկայական (հնարավոր վիճահարույց խնդիրները տեղում պարզելու նպատակով):
Ցանկացած սխալ տեղեկության դեպքում տվյալ անձը կզրկվի մասնակցության իրավունքից, իսկ լրատվամիջոցի ու դրա կեղծիք թույլ տված  ղեկավարի անունը կհրապարակվի:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ հունիսի 2-ը՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ՝ ընդունարան կամ 1512 սենյակ՝ մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանին), կամ ուղարկվեն [email protected] կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Մրցաշարի մեկնարկը՝ ժամը 11.00-ին: Հաշվառումը կատարվելու է ժամը 10.00-10.30-ը, վիճակահանությունը՝ 10.30-10.45-ը:
Ուշացողները մրցաշարին մասնակցելու իրավունք չեն ստանա:
Մրցանակները:
Տղաների եւ աղջիկների պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները (երեքական հոգի) կպարգեւատրվեն «Առավոտ» օրաթերթի, «Միր» ՄՀՌԸՀԱՄ-ի գավաթներով ու դիպլոմներով, մրցաշարի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել ՄՏՍ»-ի մրցանակներով, իսկ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան իր պարգեւները կհանձնի առաջին տեղերը գրավողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել