Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՄ ՉԵՆ ԻՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ՝ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 26,2011 00:00

\"\"Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը չորեքշաբթի օրը ժամանել է Չինաստանի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Ինչպես միշտ՝ նրա այցը հույժ գաղտնի է պահվել, թեեւ լրագրողներին, այդուամենայնիվ, հաջողվել է ֆիքսել նրա զրահապատ գնացքի մեկնումը:
ԿԺԴՀ առաջնորդի զրահապատ գնացքը Պեկին է ժամանել մայիսի 225-ի առավոտյան: Չինաստանն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել ո՛չ Չեն Իրի այցը եւ ո՛չ էլ դրա օրակարգը: Ոչ պաշտոնական տեղեկություններով, Պեկինում Կիմ Չեն Իրը հանդիպելու է Չինաստանի նախագահ Խու Ցզինտաոյի հետ: Բանակցությունների գլխավոր թեման, ինչպես ակնկալվում է, լինելու է Հյուսիսային Կորեայում առկա տնտեսական վիճակը: Հարավկորեական ԶԼՄ-ների տեղեկություններով, մայիսի 22-ին Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբոն Հարավային Կորեայի առաջնորդ Լի Մեն Բակի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Կիմ Չեն Իրը ուզում է «հասկանալ՝ ինչպե՞ս է զարգանում չինական տնտեսությունը», եւ կիրառել այդ փորձառությունն իր երկրում:
Հյուսիսային Կորեան վերջին տարիներին փորձել է մի քանի տնտեսական բարեփոխում իրականացնել, սակայն դրանք բոլորն էլ անավարտ են մնացել: Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստովանել են, որ այդ բարեփոխումներն անհաջող են եղել, ինչի համար ներողություն են խնդրել երկրի բնակչությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել