Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՏԱՋԻԿՆԵՐԻ ԴՐՈՇՆ Է

Մայիս 26,2011 00:00

\"\"Մայիսի 24-ին Դուշանբեում բարձրացվել է Տաջիկստանի Հանրապետության դրոշը՝ աշխարհում ամենաբարձր դրոշակաձողի վրա: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ձողի բարձրությունը 165 մետր է՝ 3 մետրով ավելի, քան ադրբեջանական դրոշի կայմը: Դուշանբեում Տաջիկստանի դրոշը բարձրացվել է Ազգային պալատի մոտ, բայց դեռ պաշտոնական բացումը տեղի չի ունեցել: Asia-Plus գործակալությունը հաղորդում է, որ դրոշի երկարությունը 60 մետր է, լայնությունը՝ 30 մետր:
Դրոշի տեղադրումը կատարել է Trident Support ընկերությունը. սա աշխարհում միակ ընկերությունն է, որը մասնագիտացել է ռեկորդային բարձրությամբ դրոշների տեղադրման գործում:
Դուշանբեում աշխատանքները սկսվել էին անցած տարվա նոյեմբերի 24-ից, որը երկրում հռչակված է Դրոշի օր. 1992 թվականին այդ օրը պաշտոնապես հաստատվել է Տաջիկստանի պետական դրոշը:
Մինչ այս, աշխարհում ամենաբարձրը համարվում էր Բաքվում տեղադրված դրոշակաձողը: Ադրբեջանի մայրաքաղաքում դրոշը բարձրացվել էր 162 մետր: Դրոշի հրապարակը մոտավորապես երեք տարի կառուցվում էր, եւ, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ աշխարհում արդեն նախկին ամենաբարձր դրոշը տեղադրելու համար Ադրբեջանը շուրջ 24 միլիոն դոլար էր ծախսել:
Երբեմն ուժեղ քամիների պատճառով դրոշը պատռվում էր, իջեցվում ձողից, այնուհանդերձ՝ Գինեսի ռեկորդների գիրքը արձանագրել էր, որ Բաքվում բարձրացված դրոշը աշխարհում ամենաբարձրն է: Սակայն հիմա արդեն ամենաբարձրը Դուշանբեում բարձրացված Տաջիկստանի դրոշն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել