Լրահոս
Օրվա լրահոսը

Եմենում ապստամբները մի քանի շենք են գրավել

Մայիս 26,2011 00:00

\"\"Եմենի ապստամբները գրավել են երկրի մայրաքաղաք Սանայում գտնվող պետական լրատվական գործակալությունը՝ Saba-ն: Այդ մասին փոխանցում է
Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ականատեսներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չի նշում:
Երկրի ընդդիմության կողմնակիցները, որոնք մասնակցում են երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հավատարիմ ուժերի հետ բախումներին, ներկայացնում են Եմենում ազդեցիկ ցեղերից մեկը՝ հաշիդներին: Աղբյուրի մատուցմամբ, ապստամբների վերահսկողության տակ է գտնվում նաեւ Yemenia ավիաընկերությունը: Գրոհայինները փորձել են գրավել նաեւ երկրի ներքին գործերի նախարարության շենքը:
Հիշեցնենք, որ Սանայում զինված բախումները սկսվել են երկուշաբթի օրը: Իրավիճակը կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ Սալեհին հավատարիմ ստորաբաժանումները փորձել են ուժով վերցնել հաշիդների առաջնորդ շեյխ Սադիկ ալ-Ահմարի տունը: Վերջինիս կողմնակիցները հարձակումը ետ էին մղել եւ իրենք էին սկսել գրոհել կառավարական շենքերը: Մայիսի 24-ին Սանայում տեղի ունեցած զինված բախումների արդյունքում առնվազն 49 հաշիդ եւ կառավարական ուժերի 15 զինվոր էր սպանվել:
Եմենում հակակառավարական ցույցերը սկսվել են 2011թ. հունվարից՝ Սալեհի հրաժարականի պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել