Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական կենտրոն` Սյունիքի մարզկենտրոնում

Մայիս 26,2011 00:00

Երեկ Կապանում բացվեց «Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը: Նախաձեռնության հեղինակներն են Կապանի քաղաքապետարանը, «Վորլդ Վիժնի» եւ «Փի-էյջ Ինտերնեյշնլի» Հայաստանի գրասենյակները:
Նորաստեղծ կենտրոնը տեղակայված է քաղաքի թիվ 6 մանկապարտեզում եւ իրականացնելու է կանխարգելիչ ու վերականգնողական ֆունկցիաներ` մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում նպաստելու համար կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական պաշտպանությանը: «Համայնքում անչափահաս երեխաների շրջանում գողությունների, հանցավորության, թմրանյութեր օգտագործելու եւ մոլախաղերի մեջ ընդգրկվածության դեպքերն ավելի շատ են, քան պաշտոնական թվերը». այս կարծիքը հնչեց նախքան Կապանի քաղաքապետարանում կենտրոնի բացմանը նախորդած Սյունիքի մարզում երեխաների իրավունքների պաշտպանության առկա իրավիճակին եւ խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ:
Կենտրոնը համագործակցելու է կրթօջախների, ոստիկանության եւ այլ շահագրգիռ կառույցների հետ: «Սա այլընտրանքային մեթոդ է իրավախախտ անչափահասների հետ աշխատանք իրականացնելու համար»,- վստահ են նախաձեռնության հեղինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել