Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՇԱՏ ՏՆՕՐԵՆԸ՝ ԲԵՐՔԱԲԵՐԻՑ

Մայիս 26,2011 00:00

\"\"Լույս է տեսել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հենրիկ Արզումանյանի ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Անուրջների միջով քայլող ստվերը»: Հենրիկ Արզումանյանը համատեղության կարգով դասախոսում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Մանկավարժության բնագավառում մեծ ավանդի համար նա պարգեւատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, ԽՍՀՄ կառավարության պատվոգրով, վերջերս էլ արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:
Արզումանյանը հայտնի է էլեկտրոնիկայի բնագավառի գյուտերով: Շատերին են հայտնի նրա ստեղծած առանց վարորդի ավտոմեքենան, էլեկտրոնային դայակը, հնարամիտ այլ սարքեր: Պատերազմի տարիներին նրա տունը վնասվել է ադրբեջանական ռմբակոծությունից, սակայն նա չի մտածել հայրենի եզերքը լքելու մասին: Հենրիկ Արզումանյանի անդրանիկ ժողովածուի մեջ ամփոփված են բանաստեղծություններ, պոեմներ, մաքսիմներ: Օրինակներ: «Ֆիզիկական արատներ ունեցողն ամաչում է, չնայած դրա համար մեղավոր չէ: Բարոյական արատներ ունեցողը չի ամաչում, չնայած դրա համար մեղավոր է», «Երբեմն կեղծ գովասանքն այնքան է շոյում, որ լուրջ ենք ընդունում», «Երբ ասելիքը սպառվում է, փրկում է միայն հեռանալը», «Հաջողությունների ժամանակ գլուխդ պինդ պահիր, որպեսզի անհաջողությունների դեպքում չկորցնես», «Մեծ մարդիկ չեն վազում փառքի ետեւից, փառքն ինքն է գտնում նրանց, բայց, ավա՛ղ, հաճախ ուշացած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել