Տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի թիվ 188 միջնակարգ դպրոցի (Բեկնազարյան փողոց թիվ 5) հարակից տարածքում շրջվել է ավտոկռունկ: Տեղում պարզվել է, որ «Լիբհեր» մակնիշի 04 86Օ պետհամարանիշի ավտոկռունկի ընթացքի ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, փլուզվել է դպրոցի հարակից ստորգետնյա օժանդակ կառույցի երկաթբետոնե ծածկը, որի հետեւանքով ավտոկռունկը շրջվել է՝ հայտնվելով առաջացած փոսի մեջ: Ավտոկռունկի վարորդ՝ 47-ամյա Ավետիս Նազարյանը ստացել է մարմնական վնասվածքներ: