Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՒՅԹ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԻՑ

Մայիս 26,2011 00:00

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական վարույթն է հարուցել. այս անգամ Հանձնաժողովի «դռբի տակ է ընկել» «Մոկոնաթ» ընկերությունը: Ինչպես տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից՝ «Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1%: Վերոնշյալի հիման վրա մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ՝ հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը: Տեղեկացնենք նաեւ, որ  «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ» ապրանքային  շուկաներում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել