Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՁԱՅՆԸ ՀԱՍԱՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մայիս 26,2011 00:00

Օրեր առաջ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բաց նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով նրա անձնական միջամտությունը՝ բեկանելու Սուրեն Սպանդարյանի արձանը տեղափոխելու քաղաքային իշխանության որոշումը: Նախորդ օրն այս առիթով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին է հյուրընկալել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի այս արագ արձագանքը եւ ջերմ ընդունելությունն անակնկալ է եղել նաեւ Թովմասյանի համար: Կոմկուսի առաջնորդն ու նախագահ Սերժ Սարգսյանը մոտ մեկ ժամանոց զրույցի ընթացքում խոսել են ոչ միայն «բուն թեմայից», այլեւ քննարկել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, ԼՂՀ հարցին, երկրում տիրող սոցիալական, տնտեսական իրավիճակին, գյուղատնտեսությունում առաջացած խնդիրներին ու դրանցից հնարավոր ելքերին վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գնագոյացմանը, գնաճին, թոշակառուներին եւ վետերաններին վերաբերող հարցերին: «Նախագահը շատ մտահոգ էր այս հարցերով, եւ դա ինձ վստահություն է ներշնչում, որ մեր իրողությունը նախագահի ուշադրության կենտրոնում է, ու նրա կողմից ամեն ինչ կձեռնարկվի՝ բյուջեի հնարավորությունների եւ այլ միջոցների հաշվին շտկելու հատկապես սոցիալական վիճակը»,- «Առավոտին» փոխանցեց ընկեր Թովմասյանը: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը գոհ է զրույցի ընթացքից, նաեւ տպավորված. «Հանրապետության նախագահը ոչ միայն լավագույնս տիրապետում էր խնդրի էությանը, քաջածանոթ էր պատմությանը, այլ նաեւ հետաքրքրվեց բոլոր հնարավոր մանրուքներով: Նախագահն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ առավել ուշադիր կլինեն: Թե ինչով կամ ինչպես կարտահայտվի ուշադրությունը՝ հարցը դեռ քննարկման փուլում է, ժամանակը ցույց կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել