Հայ ազգային կոնգրեսի մամուլի հաղորդագրության համաձայն, երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն: «Առավոտի» աղբյուրի պնդմամբ, առաջին նախագահը հավաստիացրել է,
որ անկախ կիրառման ձեւից՝ մինչեւ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն:
Լ. Տեր-Պետրոսյանը խոսել է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների հեռանկարի մասին: Մեր աղբյուրի տպավորությամբ, իշխանության եւ ընդդիմության առաջին դեմքերի մակարդակով շփումներ չեն եղել, եւ քննարկումները տեղի են ունենում երրորդ անձանց միջոցով: