Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության սանդղակը

Մայիս 25,2011 00:00

\"\"«World Values Survey» կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային փոփոխություններով, վերջերս 65 երկրներում անցկացրած սոցհարցման հիման վրա մի ուսումնասիրություն է հրապարակել, որտեղ ասվում է, թե աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Նիգերիայում` աշխարհի ամենակոռումպացված եւ աղքատ երկրներից մեկում:
Ամենաերջանիկների շարքում նիգերացիներին հաջորդում են Մեքսիկայի, Վենեսուելայի, Սալվադորի, Պուերտո-Ռիկոյի բնակիչները: Ուշագրավ է, որ զարգացած Միացյալ Նահանգներում ապրողները հայտնվել են երկրորդ տասնյակի վերջում, իսկ Մեծ Բրիտանիան` երրորդ տասնյակի կեսերում:
Իսկ ռուսները, հայաստանցիներն ու ռումինացիները հայտնվել են երջանիկների շարքի ամենավերջին հորիզոնականներում: Henaran.am-ը գրում է՝ հարկ է նշել, որ, ուսումնասիրության հեղինակների խոսքով` ցանկացած ազգ երջանկության իր չափանիշն ունի, որը ոչ միշտ է պայմանավորված այդ երկրների կենսամակարդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել