Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթել է

Մայիս 25,2011 00:00

«Doodle 4 Google 2011» մրցույթի շրջանակներում «Google»-ն առաջարկել է դպրոցական տարիքի երեխաներին՝ ընկերության լոգոտիպի ձեւով ներկայացնել իրենց ֆանտազիաները եւ պատկերել, թե ինչի կուզենային հասնել իրենց կյանքում:
Գլխավոր մրցանակի համար սահմանվել է 15 հազար դոլարի չափով կրթաթոշակ, ուսումնական հաստատության համար՝ 25 հազար դոլարի գրանտ, նեթբուք եւ դուդլի տեղադրումը որոնողականի առաջին էջին:
Մրցույթին մասնակցել է մոտ 100 հազար երեխա, եւ հաղթող է դարձել 7-ամյա Մատեո Լոպեզը: Մատեոն իր աշխատանքում գրել է, որ ուզում է դառնալ տիեզերագնաց եւ ուսումնասիրել տիեզերքը: Նաեւ տպավորիչ են եզրափակիչ անցած մյուս երեք աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 5 հազար դոլար կրթաթոշակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել