Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է համբույրի առաքելությունը

Մայիս 25,2011 00:00

\"\"Թեկուզեւ սա այնքան էլ ռոմանտիկ տեսություն չէ, բայց գիտնականները կարծում են, որ համբույրը «ստեղծվել» է մանրէների տարածման եւ, այդպիսով, իմունիտետի բարձրացման համար:
Գիտնականների կարծիքով, ցիտոմեգալովիրուսը, որը վտանգ է ներկայացնում հղիության շրջանում, կարող է փոխանցվել թքի միջոցով եւ նպաստել օրգանիզմում պաշտպանական մեխանիզմների մշակմանը: Հղիության ժամանակ այդ վիրուսով վարակվելու դեպքում պտուղը կամ կարող է մահանալ, կամ էլ կարող է ծնվել բնածին արատներով:
Սակայն, ըստ Լիդսի համալսարանի գիտնական Կոլին Հենդրիի, համբույրն օգնում է կանանց իմունիտետ ձեռք բերել ցիտոմեգալովիրուսի նկատմամբ: Ավելին, 6 ամսվա ընթացքում միեւնույն մարդու հետ համբուրվելը ապահովում է լավագույն պաշտպանությունն այս վիրուսի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել