Լրահոս
Օրվա լրահոսը

Կուռնիկովան աշխատանք է գտել

Մայիս 25,2011 00:00

\"\"Աննա Կուռնիկովան, ով համարվում է աշխարհի ամենասեքսուալ սպորտսմենուհին, նոր աշխատանքի է անցել: Թենիսիստուհին դարձել է ամերիկյան «Biggest loser»  ռեալթի շոուի մասնակիցների մարզիչը:  Սա մի շոու է, որտեղ ծանրաքաշ ամերիկացիները պայքարում են ավելորդ քաշի դեմ:
Անթերի մարմնով Աննան այս ծրագիր է եկել՝ փոխարինելու  ֆիթնեսի մասնագետ Ջիլիան Մայքլսին, ով \"\"արդեն լքել է ծրագիրը, հաղորդում է dni.ru կայքը:  Նախագծի ստեղծողները ընտրել են հենց Աննային, քանի որ այս շոուի նախորդ ծրագրերից մեկի ժամանակ Կուռնիկովան իր մասնակցությամբ մի քանի արդյունավետ ֆիզիկական վարժություններ էր սովորեցրել մասնակիցներին:
«Biggest Loser»  ռեալթի շոուն ստեղծվել է  2004 թվականին եւ ԱՄՆ-ի ֆասթֆուդի սիրահար  բնակիչների կողմից մեծ սեր է վայելում: Շոուի մասնակիցները մի շարք փորձությունների միջով են անցնում, այնուհետեւ ստուգվում է նրանց քաշը: Ով ավելի շատ կիլոգրամներ է կորցնում, նա էլ ստանում է դրամական պարգեւ:
Շոուի անվանումը թարգմանվում է  «Ամենից շատ կորցնողը»: Ծրագրի հեղինակները հենց սկզբից են մտածել այս անվանման հետ կապված բառախաղը: «Loser»՝ նշանակում է «անհաջողակ», բայց «to lose» բայը նշանակում է «նիհարել, քաշը գցել»: «Biggest loser»-ը երկու ձեւով էլ կարող ենք թարգմանել՝ «Կատարյալ անհաջողակ» եւ «Ամենից շատ կորցնողը»: Հենց այս հումորային անվանման հետ է կապված շոուի ամբողջ իմաստը: Չէ՞ որ հաղթողին՝ արդեն հարստացած ամերիկացուն, ոչ ոք չի համարձակվի անհաջողակ անվանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել