Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան է եղել

Մայիս 25,2011 00:00

\"\"Երկու օր առաջ Նյու Յորքում «Grammy»-ի եւ «Օսկարի»  դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ջոզեֆ Բրուքսը ինքնասպան է եղել:
73-ամյա կոմպոզիտորի մարմինը հայտնաբերել են իր Մանհեթենի բնակարանում՝ ցելոֆանե տոպրակը գլխին, սրբիչը վզին,  վերջին նամակն էլ կողքին, սակայն որի բովանդակությունը դեռ չի հրապարակվել:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրուքսը «Grammy»  եւ «Օսկար» է ստացել 1977 թվականին «You Light Up My Life» («Դու լուսավորեցիր իմ կյանքը») երգի համար:  Կոմպոզիտորը նաեւ հեղինակել է նույնանուն ֆիլմի սցենարը եւ հանդես է եկել որպես պրոդյուսեր:
Ըստ շրջանառվող լուրերի՝  կոմպոզիտորն ինքնասպանություն է գործել իր կատարած մեղքերի համար: Բրուքսը ձերբակալվել է կանանց բռնաբարելու մեղադրանքով, որոնց նա հրավիրում էր տուն՝ ձայնը ստուգելու պատրվակով: Իսկ ինքնասպանությունը գործել է դատական նիստի մեկնարկից առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել