Ռուսաստանի ամենահայտնի ռեփերը՝ Թիմըթին, վերջապես բացահայտեց իր դաջվածքների գաղտնիքը: Քանի որ Թիմըթիի մարմնի 50 տոկոսը ծածկված է դաջվածքներով, այս հանգամանքը երգչին մեխանիկորեն ազատել է բանակից: Zvezdi.ru-ի փոխանցմամբ՝ զինծառայության համար նմանատիպ մարմնով երիտասարդներին ոչ պիտանի են համարում:
27-ամյա երգիչն անձամբ նշել է, որ նորաձեւ լինելու համար չէ, որ այդքան պատկերներ ունի մարմնի վրա: Դա պարզապես նրա «սեփական» ոճն է: Երգիչը նաեւ նշել է, որ մարմինը ծածկող յուրաքանչյուր դաջվածք իր խորհուրդն ունի եւ պաշտպանում է իրեն դրսից եկող բացասական էներգիայից: