Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում երկրորդ անգամ է պայթյուն եղել

Մայիս 25,2011 00:00

\"\"Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մոտ մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արդեն երկրորդ պայթյունի արդյունքում երկու մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը:
Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայության մատուցմամբ, Աստանայում պայթեցվել է ԱԱԿ-ի քննչական մեկուսարանի մոտ կայանված ավտոմեքենան: «Նախնական վարկածով, դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մահվան պատճառ է դարձել առանց պարուրակի եւ վնասող լցոնի ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունը»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Աղբյուրի մատուցմամբ, սակայն, Ղազախստանի իշխանությունները հատուկ ծառայությունների շենքին մոտ ո՛չ մեկ շաբաթ առաջ մահապարտի իրականացրած եւ ո՛չ էլ այս անգամ տեղի ունեցած պայթյունները ահաբեկչություն չեն համարում: «Ուղղակի մեքենան այրվել եւ պայթել է: Այստեղ որեւէ բան չկա: Ցանկացած մեքենա կարող էր հրկիզվել»,- «Ինտերֆաքսին» հայտարարել է Ղազախստանի ԱԱԿ-ի մամուլի խոսնակ Կենջեբուլատ Բեկնազարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել