Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն, որից Ահմադինեջադն ու նավթի արտահանումը չեն տուժել

Մայիս 25,2011 00:00

\"\"Reuters-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցի ժամանակ Իրանի Աբադան քաղաքում գտնվող նավթարդյունաբերական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 2 մարդ զոհվել է եւ 12-ը՝ վիրավորվել: Աղբյուրը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, փոխանցում է, որ Ահմադինեջադը չի տուժել եւ պայթյունից հետո այցելել է տեղի հեռուստաընկերություն, որտեղ նավթարդյունաբերական գործարանի նոր բլոկի բացման առիթով ելույթ է ունեցել: Պայթյունը, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել գազի արտահոսքի արդյունքում: Հրշեջ ծառայությունը վերահսկողության տակ է առել իրավիճակը:
Ասվում է նաեւ, որ ինչպիսին էլ լինեն պայթյունի հետեւանքները, դրանք չեն ազդի աշխարհում նավթի հինգերորդ արտահանողը հանդիսացող երկրից նավթի մատակարարման վրա, քանի որ գործարանը շահագործվում է միայն բենզին արտադրելու եւ հիմնականում ներքին շուկայի կարիքները բավարարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել