Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻՆ

Մայիս 25,2011 00:00

\"\"Ապրիլի 9-ին եւ 23-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի բնապահպանական «Օրհուս» կենտրոնները Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար օրիգամիներ՝ թղթե գունավոր կռունկներ պատրաստելու ակցիա իրականացրին: Գունավոր թղթից պատրաստված կռունկը ճապոնացիների համար խաղաղության, երջանկության ու բարեբերության խորհրդանիշ է: Նախաձեռնության հեղինակը Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի կամավոր Ջոյ Անիտա Նաշին է, ով նաեւ պատրաստված թղթե կռունկները ԱՄՆ է տեղափոխել, ուր մի բարեգործական կազմակերպություն յուրաքանչյուր օրիգամիի համար 2 դոլար է փոխանցել ճապոնացի աղետյալներին: Ամենաշատ՝ 8500 օրիգամի պատրաստել են Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի համակիրները՝ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներ, այս տարածաշրջանի 12 գյուղերի բնակիչներ, դպրոցականներ: Ստեփանավանի բնապահպանական կենտրոնի աշխատողները գործը հեշտացնելու համար բնակչության շրջանում տարածել էին օրիգամի պատրաստելու մասին տեսանյութ: Ընդհանուր առմամբ Հայաստանի 14 «Օրհուս» կենտրոնների միջոցով պատրաստվել եւ ԱՄՆ է ուղարկվել 15 հազար օրիգամի: Այդ կերպ ճապոնացի աղետյալներին ցուցաբերվել է 30 հազար դոլար օգնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել