Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԵԼ ԵՆ

Մայիս 25,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ ՍՊԸ տնօրենի կողմից՝ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նոյակերտի եւ Ոսկետափի թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ տնօրեն Ն. Անդրեասյանը, ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները, ՀՀ Արարատի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով, ելնելով մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.699,6 հազար դրամ գումար, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել